Մանկական Արշավ մայրիկների հետ միասին
Այս արշավի ուղղությունն է` Երեւան-Հրազդանի ջրամբար-Մաքրավանք-Թեժառույք
Մենք շարունակում ենք մանկական արշավների շարքը դեպի Հայաստանի բնության ու մշակույթի շատ հետաքրքիր անկյուններ: ՏաՏայի մանկական արշավները էքսկուրսիաներից տարբերվում են նախ երթուղիներով, որոնք շրջանցում են շատ ճանաչված եւ հաճախ այցելվող վայրերը: Փոխարենը ձգտում ենք բացահայտել նոր հուշարձաններ, նախընտրում ենք գնալ այնպիսի տեղեր, ուր երեխաները, որպես կանոն, այցելելու այլ առիթներ չեն ունենում: Արշավի ընթացքում ուսումնասիրում ենք հուշարձաները, փորձում հիշել կարեւոր տեղեկությունները, որոնք օրվա ավարտին խաղ են դառնում մասնակիցների համար, բացի այդ, երեխաները նաեւ մաքուր օդում ու բնության մեջ բացառիկ ժամանակ անցկացնելու հնարավորություն են ունենում:
1. Առաջին կանգառը Հրազդանում է, այցելելու ենք ջրամբարի ափին գտնվող սբ. Ստեփանոս եկեղեցին (10-12դդ., կիսաքանդ),
2. Երկրորդ կանգառը Հրազդան քաղաքում գտնվող Մաքրաանքում է (13դ.),
3. Արշավի վերջին կանգառը Մեղրաձոր գյուղի մոտ է, որտեղ այցելելու ենք Թեժառույքի վանական համալիրը (12-13դդ.):
2 տարեկան եւ բարձր երեխաների համար իրենց մայրիկների հետ (գուցե նաեւ տատիկների, հորա/մորաքույրների կամ մեծ քույրիկների :))
Մասնակցության արժեքը.
- յուրաքանչյուր մեծահասակի կամ երեխայի համար՝ 5000դրամ,
- 2-4 տարեկան երեխայի համար` 2000 դրամ, եթե նա ավտոբուսում առանձին աթոռ չի զբաղեցնում:
Արժեքը ներառում է ճանապարհածախսը, բավարար արշավային չոր սնունդ, գիդ-ուղեկցորդի ծառայություն, ինչպես նաեւ երեխաների արդյունավետ ժամանցը բնության մեջ (խաղերի ու այլ զբաղմունքի ձեւով), ինչի շնորհիվ մայրիկները նույնպես կհանգստանան :)
Արշավին միանալու համար նախապես գրանցվելը պարտադիր է, քանի որ ավտոբուսում տեղերը սահմանափակ են:
Լուսանկարն արվել է ՏաՏայի մանկական արշավներից մեկի ժամանակ:
