Մանկական ամառային ՖՈՏՈնախագիծ
ՏաՏա Ամառային դպրոցին զուգահեռ իրականացնում ենք լուսանկարչական նախագծեր, այս ամառ սա վերջինն է:
Օգոստոսի 2-ից մեկ ամիս շարունակ մի խումբ երեխաների հետ գիտելիքներ ենք ստանալու լուսանկարչության, լուսանկարչական խցիկների և հիմնական սկզբունքների մասին, ինչպես նաև միասին լուսանկարելու ենք՝ մարդկանց, առարկաներ, անցուդարձ։
Դասընթացը կազմված է 8 հանդիպումներից, յուրաքանչյուրը՝ 1,5 ժամ տևողությամբ, որոնց ընթացքում երեխաները.
- կզարգացնեն տեսողական ընկալումը,
- կշփվեն, կքննարկեն ու կպատկերեն,
- կփորձեն անձամբ մշակել իրենց լավագույն լուսանկարները տպագրության համար:
Շրջապատը նորովի տեսնելու հարցում երեխաներին կօգնի լուսանկարիչ Անուշ Մարգարյանը, ում աշխատանքները կարող եք տեսնել այստեղ՝ Anush Margaryan: Դասընթացի ավարտին մասնակիցների արած լավագույն լուսանկարները կտպագրվեն եւ կցուցադրվեն այդ առթիվ նախատեսված ցուցահանդեսում: Մասնակցել կարող են 6-14 տարեկան երեխաները, ովքեր ցանկություն ունեն օգտագործել ֆոտոխցիկը՝ որպես աշխարհն ընկալելու եւ սեփական մտքերն արտահայտելու միջոց:
Գործնական հանդիպումները նախատեսված են ինչպես ՏաՏայում, այնպես էլ հարակից այգում: Մեկամսյա դասընթացը մեկնարկելու է օգոստոսի 2-ից` շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի եւ ուրբաթ, ժամը` 11:00-ին: Մասնակցությունը վճարովի է. մեկ երեխայի համար ամբողջ ծրագրի արժեքը 15.000դրամ է, իսկ ՏաՏայի Ամառային դպրոցի մասնակիցների համար՝ 7.000դրամ: Հնարավոր է նաև մասնակցություն առանձին դասերի, որի դեպքում արժեքը 2000դրամ է: Գրանցումը սկսված է, տեղերը` խիստ սահմանափակ: Մեր հասցեն՝ Բուզանդի 43, Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ:
Ի դեպ, մասնակցության համար անձնական ֆոտոխցիկը պարտադիր չէ, մենք ապահովում ենք հիմնական սարքով
