Ինչպե՞ս գրել կարճ պատմություն
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, ԷՕՆը հրավիրում է սովորելու գրել կարճ պատմվածք գրել։ Ի՞նչ գործիքների է պետք տիրապետել դրա համար, ինչի՞ց սկսել և ինչպե՞ս ավարտել։ Դասընթացի ժամանակ մասնակիցներին կներկայացվեն նաև կարճ պատմության տեսակներն ու կառուցվածքը։ Վարպետության դասը հնարավորություն կտա մասնակիցներին սովորել, թե ինչպես սահմանափակ ժամանակահատվածում ու հաշված բառերի օգնությամբ գրել կարճ պատմություն՝ լսարանի օգնությամբ։
Դասընթացը կվարի Ելիզավետա Ասատրյանը, ով ավարտել է ԵՊՀ լրագրության ֆակուլտետը։ Մասնագիտությամբ լրագրող է։ Մոտ 5 տարի աշխատել է լրագրության ոլորտում, եղել Հրապարակ օրաթերթի և Yerevannews.am կայք էջի լրագրող և պատասխանատու խմբագիրը։ Այժմ ուսանում է «The South Gate Society School of Writing» դանիական գրողների դպրոցում։
Նախապես գրանցվելու համար՝
http://bit.ly/2b4lXgE
Դասընթացը անցկացվելու է հայերեն լեզվով։
Մուտքը՝ 1,500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք)։
