Другое
Թաղիքագործության վարպետության դաս
Օճառի պղպջակներից են ծնվում թաղիքի գնդիկները:
Բրդահումքային արհեստների մեջ սկզբից զարգացել է թաղիքագործությունը: Հետագայում այդ հիմքի վրա զարգացել են կարպետագործությունն ու գորգագործությունը:
Տարբեր ազգեր իրենց ձևով են օգտագործում թաղիքը: Ու միանշանակ, բուրդը մնում է ամենատաքը և առողջարարը մարդու համար: Օգոստոսի 14-ին՝ ժամը 16:30-ին, միասին սովորելու ենք թաղիքից գնդիկներ պատրաստել, որոնք կարող եք վերածել զարդերի և հաջորդ հանդիպման ընթացքում ասեղնագործել դրանց վրա:
Հանդիպումը վարելու է Աննա Քոլոզյանը, ով 8 տարի է զբաղվում է թաղիքագործությամբ և միշտ նշում, որ բուրդն անսահման կիրառման կարողություններ ունի:
Մուտքը՝ 1800 դրամ (ներառյալ անհրաժեշտ պարագաները և ԷՕՆի հյուրասիրությունը)
