Другое
Խաղողօրհնեք, Աստվածածնի վերափոխման տոն
Խաղողօրհնեք
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի տոն) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և ամենահինը։
Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի ավարտին բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում։
Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք։Այդպիսով Աստծուց օրհնություն է բաշխվում տարվա ողջ բերքին։
