«Կատարողական արվեստը որպես այլընտրանք»
Կատարողական արվեստը (performance art), որն ի հայտ է եկել 1960-1970-ական թվականներին որպես արմատական արտիստական «արտահայտում», 21-րդ դարի սկզբում ձեռք է բերում ժամանակակից արվեստի ամենապահանջված ժանրերից մեկի համբավը: Փերֆորմանսի սկզբունքներն ու լեզուն կառուցված են արտիստի և հանդիսատեսի ուղղակի փոխազդեցության, անհատի նկատմամբ ուշադրության, համընդհանուր նորմերի վիճարկման վրա:
20-րդ դարի վերջում և 21-րդ դարի սկզբում արվեստի ոլորտում ամենաազդեցիկ դեմքերից է դառնում «համաշխարհային փերֆորմանսի տատիկ» Մարինա Աբրամովիչը (ծնվ.՝ 1946): Սերբ պերֆորմանսիստը, ում կարիերան ունի ավելի քան 45 տարվա պատմություն, շարունակում է հետազոտել մարդու ֆիզիկական ու մտավոր բնույթը և ունի նշանակալի ազդեցություն համաշխարհային արվեստում փերֆորմանսի մասսայականացման գործընթացի վրա:
Օգոստոսի 18-ին ժամը 17։00-ին Ժամանակակից արվեստի թանգարանը հրավիրում է «Կատարողական արվեստը որպես այլընտրանք» Մարիա Անտոնյանի բանախոսությանը։
Բանախոսի մասին` Մարիա Անտոնյանը գիտությունների թեկնածու է (մշակութային ուսումնասիրություններ), կատարողական արվեստի մասնագետ, դասախոս, թարգմանիչ, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտ, Fulbright ծրագրի շահառու (Կոլումբիայի համալսարան):
Բանախոսությունից հետո կցուցադրվի Մեթյու Էյսքերի` «Մարինա Աբրամովիչ. արտիստի ներկայությամբ» փաստագրական ֆիլմը (2012)։
Միջոցառման կազմակերպմանը աջակցել է Արվեստի և մշակութաjին ուսումնասիրութունների լաբորատորիան։
Լուսանկարի հեղինակ՝ Մարկո Անելլի © 2010
Մուտքն ազատ է:
