Концерты
Ցուցահանդես ՆԱՄ-ում
Օգոստոսի 15-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Նարեկ Հովհաննիսյանի «Ազատության խաղաղություն» խորագիրը կրող սրբապատկերների ցուցահանդեսը:
Կներկայացվեն հեղինակի 16 ստեղծագործություններ, որոնք փայտի վրա յուղաներկով արված սրբապատկերներ են:
Ցուցահանդեսի բացմանը Մանե Ավագյանի (ֆլեյտա) կատարմամբ կհնչեն Գոսեկի, Բախի և Ռախմանինովի ստեղծագործությունները:
Մուտքն ազատ է:
