JosetteTaramarcaz «Uprooted»
Ժամանակակից արվեստի թանգարանը հրավիրել է շվեցարացի արվեստագետ Ժոզեթ Տառամարկային ռեզիդենս-ցուցահանդեսի նպատակով, in situ (տեղում) ստեղծելու նախագիծ աքսորի թեմայով։
«Արմատախիլ եղածները» նախագիծը հիմնված է Հրանտ Մարգարյանի հիշողությունների վրա, որոնց հիմքում է իր ընտանիքի 1915-55թթ. աքսորի ամբողջ ճանապարհը։Լքելով կենտրոնական Անատոլիան՝ Թուրքիայի արևմուտքում, Մարգարյանների ընտանիքը մեկը մյուսի հետևից վերապրեց մի քանի ստիպողական տարհանումներ, վերջնական հաստատվելով Հայաստանում 1946թ-ին։
Մեկ ընտանիքի պատմության օրինակի վրա Ժոզեթ Տառամարկան շեշտում է մարդու կապվածությունն իր հարազատ հողի, հարազատ մշակույթի հետ, ինչպես նաև նրա ցանկությունը՝ գտնել սեփական արմատները։
Օգոստոսի 6-ից 31-ը՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին կեսօրից հետո, Ժոզեթ Տառամարկայի «արվեստանոցը» թանգարանում բաց է այցելուների համար։Վերջիններսհնարավորություն կունենան հետևելու նախագծի զարգացման ընթացքին և իրագործմանը։
Ցուցահանդես
Սեպտեմբերի 1-ից 11-ը ցուցահանդեսը բաց կլինի ամեն օր (բացի երկուշաբթի օրերից)։
Ժոզեթ Տառամարկայի «Արմատախիլ եղածները» նախագծի հետ համատեղ կներկայացվի Հովհաննես Մարգարյանի տեսանյութը, հիմնված իր հոր՝ Հրանտ Մարգարյանի խոստովանությունների հիման վրա։
Ժոզեթ Տառամարկայի ինստալյացիայից ոգեշնչված՝ բացման օրը, սեպտեմբերի 1-ին, Էդմոնդ Հաբեթյանը(Ֆրանսիա) կներկայացնի պերֆորմանս՝ հայ ալտիստ Գրիգոր Առաքելյանի նվագակցությամբ։
Երկրորդ պերֆորմանսը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին,որից հետո կկայանա «Արմատախիլ եղածները» ցուցահանդեսի քննարկումը։
Ինստալյացիան, տեսանյութը և պերֆորմանսը զուգահեռներ են, որոնք բացահայտում են արմատախիլ լինելու մարդկային խնդիրը,որը մեր օրերում համաշխարհային բնույթ է կրում։