Ժամանակակից արվեստ․ Դասախոսություն
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 19։00-ին, Լոֆթ ինքնազարգացման կենտրոնում մեկնարկում է ժամանակակից արվեստին նվիրված «Ասիմետրիկ նմանություններ» դասախոսությունների շարքը։
Դասախոսությունները կվարի արվեստի քննադատ, արվեստագիտության թեկնածու՝ Աննա Գալստյանը։
Շարքը նվիրված է ժամանակակից արվեստը կերտող ամենանշանակալից արվեստագետներին և արվեստային իրադարձություններին։ Ամեն մի դասախոսությունը կառուցված է լինելու երկու հակադիր, բայց միաժամանակ նաև մեկը մյուսով պայմանավորված արվեստագետների կերպարներով, որոնք մեծ ներդրում ունեն ժամանակակից արվեստի պատմության մեջ։ Թեմաները ներառելու են այսօրվա արվեստային ամենատարածված և նշանակալից տեսակները և ուղղություները՝ կոնցեպտուալիզմ, մինիմալիզմ, վիդեո-արտ, ռեդիմեյդ, ինստալացիա, փերֆորմանս, հեփենինգ, բոդի-արտ, լենդ-արտ, իվենթներ և այլն։
Այս դասախոսությունների շարքի նպատակն է ապագա և ներկա տարբեր մասնագիտությունների տեր մադկանց ներգրավվել ընթացիկ արվեստային պրոցեսների մեջ, որոնք կօգնեն ստեղծելու միասնական, հարաբերակցական հանրային էսթետիկական ոլորտ և էլ ավելի կամրապնդեն հայ ժամանակակից արվեստի դաշտը։
ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ․
- Ժամանակակից արվեստի ներկայացում
- Անդրադարձ ժամանակակից արվեստի երկու նշանակալից ֆիգուրների՝ բրիտանացի Դեվիդ Հոքնիին և գերմանացի Գերհարդ Ռիխտերին, որոնք համարվում են այսօրվա արվեստի կենդանի «լեգենդներ»։
Մասնակցության արժեքը՝ 1800 դրամ։
Դասախոսությանը մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://goo.gl/forms/UeM8Xnj12gCz22nc2
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
Գայանե
Армянский национальный академический театр опер...
Տոմսերի արժեքը՝ Մայիս ՝ 5000-15000դրամ: Հունիս՝ 5000-20000 դրամ
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Ереванский русский драматический театр имени Ко...
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։