Կինոդիտում. Ճանապարհ դեպի Էլդորադո
Սիրելի՛ ԷՕՆցիներ, մեր կինոակումբի անդամներ և պարզապես կինոխելագարներ, ամառը արդեն մոտենում է իր ավարտին, բայց մենք չենք տխրում, այլ սպասում ենք բոլորին այս ուրբաթ՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 19:30-ին՝ ճանապարհելու այս տաք օրերը և միասին դիտելու շատ ամառային և երաժշտական մի անիմացիոն ֆիլմ՝ «Ճանապարհ դեպի Էլդորադո»:
Միգելը և Տուլիոն նախընտրում են չվաստակել գումար՝ ծանր գործ անելով: Այս երկու ավազակները խենթանում են, երբ ոսկին ինքն իրեն է գալիս իրենց մոտ: Եվ ստացվում է այնպես, որ մի օր այդ երկուսի բախտը բերում է. նրանց հաջողվում է գտնել մի գաղտնի քարտեզ, որի վրա նշված է ոսկիների վսեմ քաղաքը՝ առասպելական Էլդորադոն: Հայտնի կոնկիստադորի հետ միասին նրանք սկսում են շատ վտանգավոր շրջագայություն՝ ուղևորվելով դեպի Ամերիկա:
Տևողություն՝ 89 րոպե:
Լեզու՝ անգլերեն` ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն` անգլերեն ենթագրերով:
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն):
The Road to El Dorado - Trailer
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
2022 միստերիա հիստերիա
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը 1500-ից 8000 դրամ, տևողությունը 1 ժամ 20 րոպե
«Երազ»
Армянский национальный академический театр опер...
Տոմսերի արժեքը՝ Մայիսի 20-ին՝ 5000դր.: Հունիսի 21-ին՝ 5000-8000դր.: