Երևանից դեպի Wall Street
Learn to Invest նախագիծը և LOFT-ը համատեղ Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19։00-ին, հրավիրում են մասնակցելու սեմինարի, որը ձեզ կօգնի բացահայտել մի նոր աշխարհ։
Այդ աշխարհը մեզ հիմնականում հայտնի է հոլիվուդյան ֆիլմերից և գեղարվեստական գրքերից։ Այնտեղ օրական շրջանառվում է մի քանի տրիլիոն դոլար։ Այդ աշխարհը հասանելի է երկրագնդի ցանկացած կետում, ժամանակի ցանկացած պահի, և դրա մասնիկը կարող է դառնալ մեզնից յուրաքանչյուրը: Այդ աշխարհը հայտնի է տարբեր անուններով՝ արժեթղթերի շուկա, կապիտալի շուկա կամ ընդհանրապես միջազգային ֆինանսական շուկաներ:
Այսպիսով, եթե ցանկանում եք իմանալ, թե․
Ինչպես մասնակիցը դառնալ արժեթղթերի շուկային և ինչ է պետք դրա համար,
Ինչպես ձեռք բերել արժեթղթեր և դառնալ Google, Apple, Facebook, BMW և այլ հայտնի ընկերությունների բաժնետեր, ստանալ եկամուտ դրանց գործունեությունից,
Ինչ եկամուտ կարելի է ակնկալել՝ ձեռք բերելով ոսկի, նավթ, ցորեն կամ այլ բորսայական ակտիվներ,
Եվ, ընդհանրապես, ինչ է բորսան, ով է բրոքերը, ինչ է իրենից ներկայացնում առևտրային հարթակը,
Ապա, առանց ժամանակ կորցնելու, շտապեք գրանցվել՝ լրացնելով այս փոքրիկ հայտը․ https://goo.gl/forms/wMOuYWiKJr5hH8143։
Սեմինարը վարելու են․
Լարիսա Գինոսյանը, ով ունի ավելի քան 12 տարվա փորձ ֆինանսական ոլորտում՝ ներառյալ բանկեր և ներդրումային ընկերություններ: Այժմ աշխատում է որպես պորտֆելի կառավարիչ պորտուգալա-իսպանական Դիֆ Բրոքեր ընկերությունում:
Սարգիս Ամիրխանյանը, ով Learn to Invest նախագծի համակազմակերպիչ է, Consulting Zone ընկերության հիմնադիր տնօրեն և ունի ավելի քան 15 տարվա փորձ ֆինանսական շուկաներում:
Մասնակցության արժեքը՝ 2000 դրամ
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: