Концерты
Battle of Evermore: Concert at Lovers' Park Yerevan
Սեպտեմբերի 18-ին Երևանի սիրահարների այգում «Այբ» դպրոցի Battle of Evermore («Հավերժի ճակատամարտ») երաժշտախումբը հանդես կգա բացօթյա համերգ-սեմինարով:
«Այբ»-ի աշակերտները մշակել են համերգային ծրագիր, որն ունի կրթական բաղադրիչ և ուղղված է երիտասարդների երաժշտական ճաշակի ձևավորմանը:
Համերգը նախաձեռնել են «Այբ» դպրոց / Ayb School-ը՝ Boghossian Gardens-ի հետ համատեղ:
Մուտքն ԱՆՎՃԱՐ է: Սիրով սպասում ենք բոլորին :)
Հ.Գ.
Battle of Evermore երաժշտախումբը բաղկացած է 13 անդամներից: Խումբը «Այբ»-ի հպարտությունն է: Վերջերս կայացել է խմբի առաջին մեծ համերգը, որն ապացուցել է՝ երաժշտախմբի նախագծած ծրագիրն իրոք հաջողված է:
