Ցիկլային մեդիտացիա և Տրատակա հատուկ դաս
Ուրբաթ երեկոյան ազատվեք շաբաթվա ընթացքում կուտակված լարվածությունից և արդյունավետ շաբաթվա վերջ անցկացրեք:
Ժամանակակից արդյունաբերական, առևտրային, ֆինանսական, բանկային, կառավարչական և տեղեկատվական մրցակցային աշխարհում կյանքը վեր է ածվել մի անվերջ մրցավազքի՝ ժամանակի, տեխնոլոգիաների և թիրախների հետևից: Այդ մրցավազքը ստեղծում է լարվածություն, որն էլ իր հերթին բերում է անբավարարվածության և ֆրուստրացիայի: Վերջինն էլ արտահայտվում է հոգեբանական և ֆիզիոլոգիական սթրեսի ձևով, մտավոր և հուզական հյուծվածությամբ: Օր առ օր սթրեսն ավելի է ինտենսիվանում՝ բերելով հոգեսոմատիկ հիվանդությունների:
Մարդկանց մոտ տենդենց է նկատվում հիմնականում գրգռման ներքո լինել, և շատ քչերն են տիրապետում թուլացման տեխնիկային:
Այս դասի շրջանակում սթրեսի և նյարդային լարվածության դեմ միանգամից մի քանի գործիք ենք օգտագործելու` Ցիկլային Մեդիտացիա, Տրատակա և Արևի Ողջույն:
Ցիկլային մեդիտացիան դինամիկ մեդիտացիայի պրակտիկա է, որտեղ իրար հերթագայում են ստիմուլյացիան և ռելաքսացիան: Մեդիտացիան ինքնին գիտակցված պրակտիկա է, և երկարաժամկետ իրականացնելու պարագայում զգալի փոփոխություններ է առաջացնում ընկալման, ուշադրության , ճանաչման և հոգեֆիզիոլոգիական չափումներում:
Տրատական 6 հիմնական Շադ Կրիյաներից մեկն է (Կրիյաները ներքին օրգանների մաքրման հատուկ յոգիկ հնարքներ են), որը նախատեսված է տեսողության համար: Այն իրենից ներկայացնում է աչքերի վարժանքների և մոմի լույսը դիտելու հատուկ հնարքների համադրություն:
Դասի սկզբում անց ենք կացնելու Արևի Ողջույնի մի քանի շրջան:
Երբ` ուրբաթ օրը, սեպտեմբերի 9-ին ժամը 18:30
Վայրը` Յոգա Աշրամ, Թամանյան 5
Տևողությունը` 90 րոպե
Մուտքը` 3000 դրամ, Յոգա Աշրամի ուսանողների համար` աբոնիմենտի մեկ այցելություն
Ուսուցիչ` Արմինե Սահակյան (Հնդկաստանում սերտիֆիկացված յոգայի մասնագետ, S-VYASA Yoga University, Bangalore, India)
Անցկացման լեզուն` հայերեն
