Кино
Անպոչ ճգնավորը
«Նարեկացի» արվեստի միությունում սեպտեմբերի 21-ին՝ ժամը 19:00-ին, կցուցադրվի Խաչիկ Չալիկյանի «Անպոչ ճգնավորը» ֆիլմը:
Խաչիկ Չալիկյանը մի շարք պիեսների հեղինակ է:
«Անպոչ ճգնավորը» ֆիլմը պատմական իրադարձությունների հենքի վրա ստեղծված գործ է. ըստ հայկական միջնադարյան լեգենդի` սուրբ Կարապետը (Հովհ. Մկրտիչը) գլխատվելուց առաջ նզովել է կանանց և արգելել իր գերեզմանին մոտենալ, սակայն Հուրի անունով մի աղջիկ ուխտի է գնում Սուրբ Կարապետ եկեղեցի, և սկսվում է իրադարձությունների զարգացման հետաքրքիր ընթացքը:
Մուտքն ազատ է:
