Մաֆիայի Պրեմիեր Լիգա
Բոլոր պրոֆեսիոնալ մաֆիա խաղացողներին հրավիրում ենք միանալ Մաֆիայի Պրեմիեր Լիգային:
Մենք հավաքվում ենք միասին սովորելու և մրցակցելու:
Ձևաչափ
Լիգան կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի մայիսի 20-ին (շաբաթական 1 տուր):
Լիգան բաղկացած է 36 տուրից, յուրաքանչյուրը` 4 խաղ (144 խաղ):
Մասնակիցերը, կախված խաղից կստանան միավորներ:
Միավորները բաշխվում են հետևյալ կերպ`
• 0.5 միավոր այդ խաղի բոլոր մասնակիցներին +
• 1 միավոր հաղթած թիմի բոլոր մասնակիցերին +
• 3 միավոր տվյալ խաղի լավագույն խաղացողին (կլինի փակ քվեարկություն, խաղի բոլոր մասնակիցների կողմից):
• Հաղորդավարը իրավունք ունի իր ցանկությամբ 2 միավոր բաշխել Դոնի և Շերիֆի միջև
Ընդհանուր արդյունքները կամփոմփվ են վերջին խաղային օրվանից հետո`
Մրցանակային են համարվում առաջին, երկրորդ, երրորդ տեղերը: Հաղթողներին կտրվեն մեդալներ և արժեքավոր նվերներ:
Բոլոր մասնակիցները կստանան հնարավորություն Vela ուսումնական կենտրոնում հատուկ պայմաններով լեզուներ սովորելու:
Յուրաքանչյուր տուրի մուտքավճարն է 1800 դրամ (ներառյալ հյուրասիրություն):
