Другое
City Mafia
Այս հինգշաբթի խաղում ենք City Mafia
Ասենք, որ այս խաղը նման չէ սովորական մաֆիային։ Այստեղ պայքարը չի ընթանում երկու բևեռների միջև` կարմիրների և սևերի։ Այս մաֆիայում բոլորը ունեն դերեր, այստեղ չկան շարքային խաղացողներ։ Եվ հենց սա է պատճառը, որ հաղթող կարող է լինել յուրաքանչյուրը անհատապես։
Եվ այսպես՝ եթե Դուք սուր զգացողությունների սիրահար եք, սիրում եք հաղթել և պարբերաբար մարզել Ձեր ուղեղը, ապա այս խաղը Ձեր համար է։
Մուտքավճարը 500 ՀՀ դրամ
Հասցե՝ Բաղրամյան 50գ (Հայ-արգենտինական դպրոցի հարևանությամբ)։
Ձեզ սպասվում է սուրճի, ինչպես նաև հատուկ ԳՈՅ-ի կողմից պատրաստված համեղ թեյի հյուրասիրություն։
Խիստ նախազգուշացում՝ Չուշանալ:
