Հանդիպում- դասախոսություն ՆԱՄ-ում
«Նարեկացի» արվեստի միությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Վիեննայի Մխիթարյան միաբանությունը և նրա տպարանը» խորագիրը կրող հանդիպում-դասախոսություն ավստրիացի լրագրող և հրապարակախոս Բարբարա Դենշերի հետ:
Հանդիպումն իրականացվում է «Գերմաներենի օրեր» միջոցառման շրջանակներում:
Բարբարա Դենշերը հայտնի ավստրիացի լրագրող և հրապարակախոս է: Նա ծնվել է Վիեննայում 1956 թվականին:
Առաջին անգամ այցելել է Հայաստան 2000 թվականին, որի արդյունքում գրել է իր «Հայաստան: Արարատի հովանու ներքո» («Armenien. Im Schatten des Ararat») գիրքը:
Նա՝ որպես Ավստրիայի հանրային ռադիոյի աշխատակից, բազմաթիվ հաղորդումներ և հոդվածներ է պատրաստել Հայաստանի և հայկական մշակույթի մասին:
Հանդիպումն ունի դասախոսության ֆորմատ, որի ընթացքում զեկուցողը` Բարբարա Դենշերը, գերմաներենով կներկայացնի թեման, ինչին կհաջորդեն հյուրերի հարցերը:
Մուտքն ազատ է:
