Բաժբեուկ-Մելիքյաններ.Երկու սերունդ
Սեպտեմբերի 16-ին` ժամը 15:00-ին, Հայաստանի Ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի «Բաժբեուկներ. երկու սերունդ» մեծածավալ ցուցահանդեսը` նվիրված մեծանուն հայ գեղանկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ծննդյան 125-ամյա հոբելյանին և իր ստեղծագործ ընտանիքին` Լավինիային, Զուլեյկային և Վազգենին:
Ցուցահանդեսի նպատակն է լայն հանրությանը ներկայացնել տաղանդաշատ ընտանիքի ստեղծագործական ժառանգությունը, գնահատելի և ճանաչելի դարձնել չորս վառ անհատականությունների արվեստը:
Ցուցահանդեսն ընդգրկում է ստեղծագործություններ ոչ միայն ՀԱՊ-ի մշտական ցուցադրությունից և ֆոնդերից, այլև ընտանիքից և մասնավոր հավաքածուներից:
Ցուցահանդեսի բացումը կուղեկցվի կատալոգի շնորհանդեսով, ակնկալվում է դասախոսություն` նվիրված Բաժբեուկների ընտանիքի կյանքին ու գործունեությանը, հուշ-ցերեկույթ, համերգային ծրագիր, ինտերակտիվ խաղ-էքսկուրսիա:
