Другое
«Խանդ․ հիվանդությու՞ն, թե՞ նորմա» ինտերակտիվ սեմինար
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19։00-ին, LOFT-ի հոգեբանական «Զիգմունդ» ակումբի շրջանակներում տեղի կունենա ինտերակտիվ սեմինար՝ «Խանդ․ հիվանդությու՞ն, թե՞ նորմա» թեմայով ։
Խանդի զգացումը բնորոշ է աշխարհի բոլոր ազգերին: Սակայն պետք է ընդունենք, որ հատկապես մեզ մոտ է այն տարածված: Այն հետապնդում է մեզ ամենուր, թունավորում զգացմունքները, քայքայում հարաբերությունները․․․ Ո՞րն է այդ նուրբ սահմանը նորմայի և պաթոլոգիայի միջև: Ե՞րբ է ավարտվում սերը և սկսվում մոլագարությունը: Հնարավո՞ր է արդյոք խանդել առանց սիրելու:
Սեմինարը վարելու է «Մեդլայն» ԲԿ Հոգեկան առողջության ծառայության ղեկավար Արամ Հովսեփյանը:
Մուտքավճար՝ 1800 դրամ
