Выставка
Ցուցահանդես. «Անկախության սերունդ, ազատ մանկություն»
«Լապտերներ» նախագիծը սիրով հրավիրում է բոլորին ներկա գտնվելու Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներից առաջինին՝ նկարիչ «Լապտերներ»-ի ցուցահանդեսի բացմանը:
25 տարին մեկ սերունդ է: «Լապտերներ» նախագծի մասնակիցները ազատության և անկախության գաղափարները իրենց սրտում, մտքում նաև իրենց արվեստում կրող մանուկներն ու պատանիներն են:
«Անկախության սերունդ, ազատ մանկություն» խորագրը կրող ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, ժամը 17:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում:
«Լապտերներ»-ին աջակցում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:
Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 15-ը:
Մուտքն ազատ է:
