Другое
ՄՌՏ և ՀՏ ժամանակակից հնարավորություններն օնկոլոգիայում
«ԴԻԱՎԱՆՏ ՍՊԸ»-ն և «Ռադիոլոգների հայկական ասոցիացիան» համատեղ կազմակերպում են «ՄՌՏ և ՀՏ ժամանակակից հնարավորություններն օնկոլոգիայում» խորագրով միջազգային գիտաժողով:
Սեմինարի նպատակն է ներկայացնել ՄՌՏ և ՀՏ ախտորոշիչ նորարարական մոտեցումներն օնկոլոգիական պաթոլոգիաների ժամանակ, բացահայտել տարբերակիչ ախտորոշման նոր չափորոշիչներ, օբյեկտիվ գնահատել ծավալային դինամիկ ախտորոշման մեթոդը ուռուցքային պաթոլոգիաների ժամանակ ինչպես նաև խոսել ՀՏ ժամանակակից կլինիկական կիրառման ծրագրերի մասին։ Նոր տեխնոլոգիաներն ուղղված են ավելի դյուրին, արագ և անվնաս դարձնելու ախտորոշման ընթացքը։ Մեր միջազգային մասնագետները սեմինարի ընթացքում կկիսվեն իրենց գիտելիքներով ու փորձով և կներկայացնեն ՀՏ և ՄՌՏ ախտորոշման վերջին ձեռքբերումները։
