RAKU 2016
Ռակուի տեխնիկան արագ թրծման հնագույն մեթոդ է: Դուրս գալով հնոցից (մոտավորապես 950°C)` գործերը նշանակալի ջերմային բախման են ենթարկվում` նպաստելով մետաղացման, ծխահարման ճաքերի և տարբեր էֆեկտների առաջացմանը:
Այստեղ պատահականության գործոնը նշանակալի տեղ է գրավում:
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ` ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ…
Ռակուի այս սահմանումը մեզ միավորում է:
Մեր հանդիպումը ամենևին էլ պատահականություն չէ:
Մենք բոլորս միմյանց ճանաչում ենք երկար տարիներ, ունենք բազմաթիվ ընդհանուր արժեքներ և հատկապես հաճելի է միմյանց հետ կիսվելը:
Ռակուն արկածախնդրություն է` հուսահատության և էյֆորիայի իր պահերով:
Բազմիցս` Անն Կլերի մոտ Նորմանդիայում աշխատելիս, մեր էներգետիկ ուժեղ կապը նպաստում էր էմալապատման, թրծման, ծխահարման աշխատանքներն ավելի ու ավելի անսպասելի և հետաքրքրիր դարձնել` հնարավորություն տալով մեզնից յուրաքանչյուրի ցանկություններն ու զգացողությունները յուրովի արտահայտել կավի, օդի, կրակի, ջրի միջոցով:
Մենք երջանիկ ենք, որ հնարավորություն ունենք Նինայի նախաձեռնությամբ ձեզ հետ կիսելու մեր այս փորձը` ներկայացնելով մեր վերջին աշխատանքները:
