Ուսուցողական դասընթաց (շնորհանդես)
Մեր թրենինգ կենտրոնում կազմակերպվում են բազմազան միջոցառումներ հոգևոր զարգացման և անձնային աճի համար, ինչպես նաև բիզնես թրենինգներ։ Այդ նպատակով կիրառվում են արդիական տեխնիկաներ, ինչպես՝ տեղաբաշխումներ, պրոֆայլինգ, հոլոտրոպ շնչառություն և հին արևելյան դպրոցների տարբեր մեդիտատիվ տեխնիկաներ։
Սկզբնական փուլում կազմակերպվելու են 2 տեսակի միջոցառումներ՝ նախատեսված այցելուների համար և նախատեսված մասնագետների համար։
Առաջարկում ենք մասնագետների համար նախատեսված տեղաբաշխումների, հոլոտրոպ շնչառության, րեբեֆինգի և այլ մեդիտատիվ տեխնիկաների ուսուցողական կուրս, որի շրջանավարտները հետագայում կաշխատեն ինչպես մեր կենտրոնում, այնպես էլ այլ կենտրոններում և ստուդիաներում։
Արդյունքում՝ ուսուցողական դասընթացի շրջանավարտները կսովորեն ոչ միայն վարել խբային և անհատական աշխատանքներ, այլ նաև կվերանայեն իրենք իրենց և սեփական կյանքը տարբեր կողմերից։
Ուսուցողական դասընթացիը կներկայացնենք
17 սեպտեմբեր, 19։00- 21։00
18 սեպտեմբեր, 13։00-15։00
Մուտքն ազատ է։
Որոշ լրացումներ.
Դասընթացների ամբողջական տևողությունը 21 օր, 300 ժամ, (7 անգամ 3 օր), 2 շաբաթը մեկ անգամ, 3,5 ամսվա ընթացքում։
Ցանկության դեպքում, կուրսի մասնակիցները անվճար կկարողանան ներկա գտնվել կենտրոնի այցելուների համար նախատեսված թրենինգներին, հետագա վերլուծության և պրակտիկայի համար։
Ուսուցողական դասընթացի թեմաների հետ կարող եք ծանոթանալ «Գիտակվածություն» կայքի հոդվածներում՝
1.Թրենինգ «Գործողություն» 23-25 սեպտեմբեր
2.Թրենինգ «Կին և տղամարդ» 7-9 հոկտեմբեր
3.Թրենինգ «Փող և ամբիցիաներ» 21-23 հոկտեմբեր
4. Թրենինգ «Սեր» 4-6 նոյեմբեր
5. Թրենինգ «Ինքնաճանաչում» 18-20 նոյեմբեր
6.Թրենինգ «Ինտուիցիա» 2-4 դեկտեմբեր
7.Թրենինգ «Կապ երկնքի հետ» 16-18 դեկտեմբեր
