The Mask նոր սցենարով
Խադում ենք THE MASK նոր սցենարով․․․ Այս անգամ ձեզ սպասում է ավելի շատ միստիկա և ավելի վառ տպավորություններ։
Այս ուրբաթ, սեպտեմբերի 16-ին THE MASK խաղին Ձեզ սպասվում են հետաքրքիր դերեր և գլուխկոտրուկներ, որոնք էլ ավելի կզարգացնեն վերլուծական մտածողությունը, մտքի ճկունությունը, կրեատիվությունը, ինչպես նաև սովորում եք պրոբլեմային իրավիճակներից դուրս գալու այլընտրանքներին։
Խաղը մասնակիցներին հնարավորություն է տալիս ամեն անգամ հանդես գալ յուրահատուկ կերպարներով, որոնք բոլորն էլ կարևոր դերակատարում ունեն խաղի մեջ:
Ի ԴԵՊ պարբերաբար մասնակցելով THE MASK նախագծին, 8-րդ հանդիպմանը կստանաք ձեր հոգեբանական բնութագիրը:
Եվ այսպես հանդիպում ենք այս ուրբաթ՝ սեպտեմբերի 16-ին, ժամը 18։30 -ին ԳՈՅ կենտրոնում։
Մուտքավճարը ՝500 ՀՀ դրամ
Հասցե՝ Բաղրամյան 50գ (Հայ-արգենտինական դպրոցի հարևանությամբ)։
Ձեզ սպասվում է սուրճի, ինչպես նաև հատուկ ԳՈՅ-ի կողմից պատրաստված համեղ թեյի հյուրասիրություն :)
Հ.Գ. Գոյ հոգեբանական կենտրոնի անձնակազմը առանձնահատուկ խնդրում է. բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում, որ խաղի նկարներում տեսանելի լինի իրենց դեմքը, ապա սիրով առաջարկում է կրել խաղի ԴԻՄԱԿներից :
