Клубы и пабы
Loesje Armenia's 6th Birthday!
Ես «Լուշե Հայաստանն» եմ, շուտով կդառնամ 6 տարեկան, և ամենևին էլ նորություն չէ, որ ես պարզապես գժվում/խենթանում եմ ծննդյանս օրը սիրելի մարդկանցով շրջապատված լինելու համար։
Քանի որ ես ունեմ լիքը-լիքը ընկերներ, հին ու նոր բարեկամներ, և, ինչպես գիտեք, գրեթե միշտ զբաղված եմ լինում, սա իսկը առիթն է միասին հավաքվելու, մի լավ կարոտներս առնելու և ուրախանալու համար։ Այդ օրը նաև ձեզ կպատմեմ, թե ինչով եմ զբաղված եղել այս 6 տարիների ընթացքում՝ ծննդյանս օրվանից մինչև «դպրոցական» տարիքս։
Եվ ուրեմն, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, սիրով կսպասեմ բոլորիդ Էօնում։
Հ.Գ. Ի դեպ, չմոռանաք ինձ նվերներ բերել :)
