Quiz, Movie Quiz !
Հեհե՜՜՜յ,
#LOFT-ի #IQ ակումբը վերադառնում է թարմ ու լավ նորություններով․
1․ #MovieQuiz-ն այլևս ունի թեմատիկ հավես գործընկեր՝ KinoPark կինոթատրոնը, որը պատրաստվում է մեր մասնակիցներին ուրախացնել՝ հաճելի նվերներով։
2․ Movie Quiz-երի շարքը բաղկացած կլինի 4 վիկտորինայից, որոնք համապատասխանաբար տեղի կունենան սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին, իսկ վերջին quiz-ի օրը մենք կամփոփենք նաև ողջ մրցաշարի արդյունքները ու կպարգևատրենք մրցաշրջանի հաղթող թիմին՝ KinoPark-ի անակնկալ մրցանակով
Եվ այսպես, Սեպտեմբերի 20-ին` 19:30-ին, բոլոր ֆիլմասերներին ժամադրում ենք LOFT-ում՝ մասնակցելու Movie Quiz-ի առաջին հանդիպմանը, որի թիմերը պետք է բաղկացած լինեն 6 մասնակցից (մասնակցել կարող են նաև արդեն կազմավորված թիմեր):
Հաղթող թիմը կստանա նվերներ ինչպես LOFT-ի, այնպես էլ KinoPark-ի կողմից։
Մասնակցության արժեքը՝ 1500 դրամ
