Դասախոսություն «Միջնադար. լռության մշակույթ».
Դասախոսություն «Միջնադար. լռության մշակույթ». Եվգենյա Քալանթարյան
Հայաստանում «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում, Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա արվեստաբանական գիտությունների թեկնածու Եվգենյա Քալանթարյանի դասախոսությունը՝ նվիրված Եվրոպայի մշակութային դիմապատկերին:
Կխոսվի միջնադարյան խորհրդանիշերի՝ գույնի, հեռանկարի, հորինվածքի մասին: Կլուսաբանվեն միջնադարյան մարդու իմացաբանական և աշխարհընկալման խնդիրները, նրա պատկերացումները՝ մարդու, տիեզերքի, իրականության, սիրո դրսևորումների, սեռական վարքագծի, ընտանիքի, վախերի և բարդույթների մասին:
Դասախոսության ընթացքում կներկայացվեն միջնադարյան բարձրաքանդակների տեսարանների լուսանկարները, որոնց շուրջ էլ քննարկումներ կծավալվեն:
Դասախոսության արժեքը՝ 1000 դրամ, որը ներառում է նաև շրջայց մեր թանգարանում:
Տեղերը սահմանափակ են. խնդրում ենք մասնակցությունը հաստատել նախապես՝ նամակի տեսքով ուղարկելով Ձեր հեռախոսահամարը մեր էջին կամ զանգահարելով:
Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոն
ք. Երևան, Աբովյան 64
Եվգենյա Քալանթարյան՝ Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն,
Գեղարվեստի պետական ակադեմիայի Արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ,
Հայաստանի Նկարիչների միության արվեստաբանական սեկցիայի պատասխանատու քարտուղար,
«25 արդի հայ նկարիչներ» (1999) գրքի, «Միջնադարյան Եվրոպայի արվեստի պատմություն» (2012) դասագրքի, 30-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ:
