Ավանդական արհեստների ուսուցում մեծերի և փոքրերի համար
Ավանդական արհեստների ուսուցում մեծերի և փոքրերի համար
« Կենաց տուն » մշակութային հկ մեկնարկում է հայկական կիրառական արվեստներին նվիրված հերթական դասընթացները:
Դասերը շաբաթական 1 անգամ , յուրաքանչյուրը 1.5 ժամ տևողությամբ:
Կարող են մասնակցել 9 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները:
Մասնակցության վճարը ամսական 6000 դրամ:
Դասերի համար անհրաժեշտ բոլոր նյութերը եւ գործիքները տրամադրում ենք մենք:
Խմբերի ձեւավորումը՝սեպտեմբերի 23 - ին , ժամը 13.00 - 20.00 - ի ընթացքում :
Ե'ւ մեծերի, ե'ւ փոքրերի համար կգործեն հետևյալ խմբերը .
ԽԵՑԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ (Կավե իրերի պատրաստում)
ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐ՝
ՄԵԾԵՐԻ ԽՈՒՄԲ - նկարիչ-խեցեգործ
Բարսեղ Հարությունյան
ՓՈՔՐԵՐԻ ԽՈՒՄԲ - նկարիչ - խեցեգործ
Էլլա Պեպանյան
ԺԱՆԵԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
1) Վանի եւ Կարինի ասեղնագործ ժանյակ
2) Մակույկով ժանյակ (մաքոքագործություն)
ԴԱՍԱՎԱՆԴՈՂ՝ ՀՀ ժողովրդական վարպետ
Կարինե Մանուկյան
ԹԱՂԻՔԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ( Քեչայի պատրաստում)
ԴԱՍԱՎԱՆԴՈՂ՝ ՀՀ ժողովրդական վարպետ
Լալա Մնեյան
ՎԵՐԱԴԻՐ ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ (վերադիր կար)
ԴԱՍԱՎԱՆԴՈՂ՝ ՀՀ ժողովրդական վարպետ
Լալա Մնեյան
ԿԱՐՊԵՏԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
ԴԱՍԱՎԱՆԴՈՂ՝ ՀՀ ժողովրդական վարպետ
Լալա Մնեյան
ՁԵՌԱՐՎԵՍՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԸՆԹԱՑ
ՄԻԱՅՆ ՓՈՔՐԵՐԻ ԽՈՒՄԲ ( 9 - 15 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ)
(Տիկնիկագործություն, աշխատանք տարբեր նյութերով, ազգային տոներին առնչվող առարկաների ու զարդարանքների պատրաստում եւ այլն)
Հոկտեմբեր ամսից կգործեն նաեւ ասեղնագործության տարբեր տեսակներ ուսուցանող դասընթացներ:
Դասընթացները անց են կացվում «Կենաց տուն» հկ-ի արվեստանոցներում:
