Ասմունքի երեկո ՆԱՄ-ում
Մասնակիցներ`
Հռիփսիմե Սարգսյան` ասմունք
Ռուբեն Սասունցի` երգիչ
«Տարոնցիներ» ազգագրական երգի-պարի համույթ
Վաչե Փաշինյան` դուդուկահար
Նարեկ Բալդյան` վոկալ
Սևակ Հովհաննիսյան` դաշնակահար
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հռիփսիմե Սարգսյանի ասմունքի երեկոն:
Երեկոն կրում է «Զարմանալի հայ» խորագիրը:
Երեկոյի ընթացքում կհնչեն դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններից` Համո Սահյան, Վահան Տերյան, Մետաքսե, Գևորգ Էմին, Եղիշե Չարենց, Խաչիկ Մանուկյան, Հակոբ Սրապյան:
Պոեզիայի երեկոն հագեցած կլինի նաև երաժշտական կատարումներով:
Մուտքն ազատ է: