Պատմիր ծիծաղենք
iViTO.am-ի նախաձեռնությամբ և մեր երիտասարդների բարձր տրամադրությունը ապահովելու բուռն ձգտումով որոշել ենք ծիծաղել: Եթե ԴՈՒ սիրում ես մրցակցել և կատակել, ապա այս միջոցառումը հենց քեզ համար է: Սպասվող հումորային մրցույթի շրջանակներում ԴՈՒ և ընկերներդ խաղալու եք հետևյալ կանոններով.
1. Մրցույթը կայանում է 2 փուլով` հիմնական և եզրափակիչ
2. Խաղին մասնակցելու համար յուրաքանչյուր մասնակից պետք է ձեռք բերի "iVi-Coin"-ներ, որոնք օգտագործվելու են խաղարկային անեկդոտներ պատմելու համար
3. Յուրաքանչյուր խաղարկային անեկդոտտից հետո խաղի մնացած մասնակիցները պարտավոր են գնահատել պատմողին 1-5 բալային համակարգում
4. Հիմնական խաղի սկզբում յուրաքանչյուր մասնակցի տրվում է 1 անվճար "iVi-Coin", որից հետո ամեն հաջորդ "iVi-Coin"-ը կարժենա 100 դրամ
5. Խաղասեղանի հաղթող է ճանաչվում առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը
6. Հիմնական խաղում մի քանի մասնակցի կողմից առավելագույն և հավասար միավորներ հավաքելու դեպքում նրանց կտրվի 1 անվճար "iVi-Coin" խաղասեղանի հաղթողին պարզելու համար
7. Եզրափակիչ խաղին մասնակացում են հիմնական խաղերում խաղասեղանի հաղթող ճանաչված մասնակիցները, որտեղ յուրաքանչյուր մասնակցի տրվում է 5 անվճար "iVi-Coin"` եզրափակչի հաղթողին գտնելու համար
8. Եզրափակիչ խաղը գնահատվում է խաղին ներկա 5 մասնակիցներից ձևավորած ժյուրիի կողմից
9. Եզրափակիչ խաղի հաղթողը iViTO.am-ի կողմից կստանա հատուկ մրցանակ
Խաղի ընթացքում սպասվում են անակնկալներ: Մուտքը ազատ է: Սիրով սպասում ենք քեզ։ Տեղերը սահմանափակ են։