Մաֆիայի 4-օրյա մրցաշար. Ամառ
#LoftMafClub-ը կարճ ընդմիջումից հետո վերադառնում է թարմ ու գրավիչ նորություններով: :))
Այսուհետ յուրաքանչյուր եղանակի ավարտին մեզ մոտ սպասվում է սեզոնային մրցաշար, որը տևելու է 4 օր: Մրցաշարի վերջին օրը տեղի է ունենալու #FinalGame-ը՝ հատուկ #dresscode-ով ու տրամադրությամբ:
Այս ծրագիրը եփված էր դեռ ամռանը, բայց քանի որ քաղաքը մարդաշատ չէր, որոշեցինք սեպտեմբերը գողանալ աշնանից ու հենց այս ամսվա ավարտին իրականացնել ամառային մրցաշարը:
Եվ ուրեմն սեպտեմբերի 27, 28, 29, 30-ին ոչինչ չծրագրեք. մենք ձեզ սպասելու ենք:
Բոլոր հանդիպումները սկսելու ենք ճիշտ 19:00-ին: Խաղալու ենք 5 խաղ: Յուրաքանչյուրի արժեքը մեկ մասնակցի համար, ինչպես միշտ, կազմելու է 500 դրամ:
Մրցաշարի եզրափակիչ փուլում, տվյալ դեպքում՝ Սեպտեմբերի 30-ին, Maf Club-ի համակարգողները որոշելու են մրցաշարի երեք լավագույն մասնակիցներին՝ ըստ մրցաշարի ընթացքում իրենց հավաքած բալերի:
Բայց սպասեք, սա դեռ ամենը չէ :D
Հոկտեմբերի 1-ին մրցաշարի բոլոր մասնակիցներին սպասվում է ակտիվ ու ուրախ հանգիստ Դիլիջանում: 1-ին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կստանա նվեր՝ անվճար մասնակցության հնարավորություն, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին կտրամադրվեն հատուկ զեղչեր: