Fashion marketing
Դասընթացավար Լիլիթ Ճուղուրյան
Դասընթացի անցկացման ամսաթիվը: Սեպտեմբերի 29-30, ժամը՝ 18:00-19:30
Գրանցման վերջնաժամկետը՝ Սեպտեմբերի 28
Մասնակցության հավաստագրերի հանձնման ամսաթիվը՝ Սեպտեմբերի 30, 18:45
Տևողությունը` ընդհանուր 3 ժամ (2 հանդիպում, յուրաքանչյուր հանդիպման տևողությունը 1 ժամ 30 րոպե)
Վճարման վերջնաժամկետը՝ Սեպտեմբերի 28
Մասնակցության վճարը՝ անձը 20, 000 դրամ, ներառյալ բոլոր հարկերը, մասնագիտական գրականությունը pdf ֆորմատով:
Ակադեմիքս Թիմ ընկերությունը կազմակերպում է բացառիկ մասնագիտական վերապատրաստման դասընթաց “Նորաձևության մարքեթինգ” թեմայով:
Դասընթացը կօգնի ուսումնասիրել ժամանակակից նորաձևության շուկայավարման հիմնական հասկացությունները, ինչպես նաև հնարավորություն կընձեռի միջազգային բրենդերի օրինակների հիման վրա պրակտիկ ձևաչափով առնչվելու այս յուրահատուկ բնագավառի բիզնեսի հիմունքներին:
Դասընթացի հիմնական թեմաները
Դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն`
∙ Նորաձեւության մարքեթինգի հիմունքները, մասնավորապես բիզնես նպատակները և խնդիրները արտադրող ընկերության, վաճառակետի և գնորդի տեսանկյունից
∙ Նորաձեւության մարքեթինգի տեսության զարգացման պատմական ակնարկը
∙ Նորաձեւության շուկայի կառուցվածքը եւ հիմնական մակարդակները, միջազգային չափորոշիչները: բարձր նորաձևություն, պատրաստի եւ զանգվածային նորաձեւություն
∙ Նորաձեւության միջազգային քարտեզը: հումքի և կիսաֆաբրիկատների մասնագիտացված կենտրոնները և պաշտոնական ցուցահանդեսները
∙ Նորաձեւության մարքեթինգի կանխատեսումները: հիմնական միտումները եւ վերլուծությունները, մարքեթինգային հաշվետվությունները
∙ Նորաձեւության մարքեթինգ և մանրածախ առևտրային ցանցեր: մոնո բրենդային, բազմաբրենդային խանութները, ապրանքատեսականին, վաճառքի կազմակերպման հիմունքները
∙ Նորաձեւության բիզնես: ֆրենչայզինգ, ֆրենչայզ վաճառակետերը, հիմնական առանձնահատկությունները՝ ապրանքների արտադրման, մերչենդայզինգի և վաճառքի կազմակերպման հիմունքները
Դասընթացի տեսակը: Բաց
Դասընթացի լեզուն `հայերեն
Մեթոդաբանություն: Դասընթացը ինտերակտիվ է, ներկայացվում են սլայդներ, իրավիճակային դեպքեր, ուսումնասիրություններ եւ վերլուծություններ, տեսական եւ գործնական խնդիրներ:
Դասընթացի ավարտին ունկնդիրներին կտրվեն մասնակցության հավաստագրեր:
Մասնակիցների թիվը` 5-6
Մասնակիցների քանակի սահմանափակումը պայմանավորված է յուրաքանչյուր ունկնդրին նյութի առավելագույն մատուցման նպատակով։
Տևողությունը` ընդհանուր 3 ժամ
Դասընթացավար: Լիլիթ Ճուղուրյան, «Նորաձևության մարքեթինգ», «նորաձևության մերչենդայզինգ» դասընթացների հեղինակ, դասընթացավար, միջազգային բիզնեսի, մարքեթինգի և առևտրի մասնագետ, «Ակադեմիքս Թիմ» բիզնես խորհրդատվական ընկերության հիմնադիր և տնօրեն: