Արտթերապիա
Դասընթացը կվարի՝ Նունե Ոսկանյանը ( հոգեբան - մանկավարժ, արտ - թերապևտ )
Արտ - թերապիայի շարունակական հանդիպումներ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել իրենց հոգեվիճակը, թաքնված հույզերը, տագնապներն ու զգացմունքները:
Հաճախ դժվարանում ենք խոսքերով արտահայտել մեր մտքերն ու զգացմունքները, անհրաժեշտ բառեր չենք գտնում: Երբեմն ի վիճակի չենք լինում ձևակերպել մեր ապրումները, անուն տալ, թե ինչ ենք զգում: Այստեղ օգնության է գալիս արտ-թերապիան:
Այս հանդիպման ժամանակ դուք ազատ նկարում եք, իսկ արտ-թերապևտը տեղում վերծանում է այդ նկարները:
Արտ - թերապիան թույլ է տալիս.
1. Ձերբազատվել տարբեր բարդույթներից,
2. Բեռնաթափվել կուտակված ագրեսիվությունից, վախերից և այլ բացասական հույզերից,
3. Հեշտացնել թերապիայի գործընթացը. չգիտակցված ներքին կոնֆլիկտներն ու ապրումները հաճախ ավելի հեշտ է արտահայտել տեսողական պատկերների, քան վերբալ`խոսքային հաղորդակցման միջոցով,
4. Կենտրոնացնել այցելուի ուշադրությունը նրա մտքերի և զգացողությունների վրա,
5 .Ուղղակի հանգստանալ առօրյա լարվածությունից հանդիպել նոր մարդկանց:
Սիրով հրավիրում ենք 14 տարեկանից բարձր բոլոր անձանց, ում հետաքրքիր է հոգեբանության այս ճյուղի միջոցով բացահայտել իրենց առանց մտավախություն ունենալու նկարելու ունակություններ չունենալուց:
Խումբը ընդգրկում է 6-8 մասնակից: Ուստի տեղերը խիստ սահմանափակ են, հանդիպման ավարտին կտրվի ընդհանուր վերլուծություն, իսկ անհրաժեշտության դեպքում անհատական վերլուծություն մասնակցի հետ:
Դասընթացի արժեքը 1500 դր.
"Познавательный фильм": Арт-терапия: открытие себя
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
The Best of Rafayel Yeranosyan
Театр «Богема» (здание Союза писателей)
Տոմսերի արժեքը՝ 3000-6000դր.:
Էրիկ / Erik / Эрик
Спортивно-концертный комплекс имени Карена Деми...
Տոմսերի արժեքը՝ 3000-100 000 դրամ։