Turn your Passion into a Business
Սեպտեմբերի 30-ին ժամը 18:30 Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան ակումբ»-ի հյուրերն են Cult.am ընկերության PR մենեջեր Արման Թադևոսյանը և HiFilm ընկերության հիմնադիր Արման Քուչուկյանը:
Հանդիպման ընթացքում կխոսենք ՝
• Ինչպես տարանժատել գաղափարը կոմերցիոն (առևտրային) հնարավորությունից:
• Ինչպես անցում կատարել բիզնես գաղափարից դեպի շուկա:
• Ինչ է անհրաժեշտ բիզնես սկսելու համար Հայաստանում:
ԵՎ ԱՆԱԿՆԿԱԼ: Արման Քուչուկյանը կներկայացնի իր նոր հեռախոսային հավելվածը, որի օրինակով էլ կամփոփվի հանդիպման առաջին մասում ներկայացված նյութը և կտրվեն բիզնեսին առնչվող հարցերի պատասխաններ:
Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը https://goo.gl/forms/TqOkIZRHiCrBDpFD3
Մուտքն ազատ է:
Հ. Գ. Ցանկանում ենք նաև նախապես զգուշացնել, որ անվտանգության նկատառումներից ելնելով` «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրության գործարան մուտքը բջջային հեռախոսներով արգելվում է: Ուստի բոլոր հեռախոսները անհրաժեշտ է հանձնել պահակակետում և ետ ստանալ հանդիպման ավարտին։ Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար։