Լեզվի, գրականության և միջմշակութային հաղորդակցության արդի հիմնահարցեր
Սիրելի՛ ուսանողներ և ասպիրանտներ, ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ղեկավար կազմը և Ուսանողական գիտական ընկերությունը 2016 թ. նոյեմբերի 1-3-ը կազմակերպում են «Լեզվի, գրականության և միջմշակութային հաղորդակցության արդի հիմնահարցեր» խորագրով երիտասարդական գիտաժողովը՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 25-ամյակին։ Գիտաժողովին կարող են զեկուցում ներկայացնել բոլոր բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ուսանողները, ասպիրանտները, հայցորդները և մինչև 35 տարեկան գիտնականները:
Գիտաժողովի համար զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ ուղղություններից.
-Լեզվաբանություն,
-Արտասահմանյան գրականություն,
-Միջմշակութային հողորդակցություն,
-Թարգմանության ժամանակակից խնդիրներ:
Ուսումնասիրությունները պետք է նվիրված լինեն ռոմանագերմանական լեզուներին և գրականությանը (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն)։ Հարկ է նշել, որ առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն լեզունների հետազոտությունները, ինչպես նաև զուգադրական ուսումնասիրությունները, այդ թվում՝ նաև հայերենի հետ։
Գիտաժողովին զեկուցելու համար անհրաժեշտ է մինչև 2016 թ. հոկտեմբերի 10-ը՝ ժամը 23:59-ը, գրանցվել: Անհրաժեշտ է ներկայացնել զեկուցման սեղմագիրը` 300 բառի սահմանում, և գիտական ղեկավարի կարծիք-երաշխավորագրի սկանավորված տարբերակը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, անգլերենը և ռուսերենը։
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Ереванский русский драматический театр имени Ко...
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Cocomelon Mega Show
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Армянский национальный академический театр опер...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ