«Հիմար - սինկրազիա»
HighFest միջազգային թատերական փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի «Իգոր և Մորենո» ընկերության «Հիմար - սինկրազիա» կատակերգությունը:
Այս բեմադրությունը ներկայացնում է պարը որպես փոփոխության գործիք` մարդու հույզերը, ապրումներն ու երազանքները ներկայացնելով պարի ու շարժումների միջոցով : «Հիմար - սինկրազիա» -ն 2015 թվականին առաջադրվել է National Dance Awards և Total Theatre Awards մրցանակներին:
«Հիմար - սինկրազիա»-ն ջերմ, հրաշալի և ծիծաղելի ներկայացում է, որը, նաև ստիպում է մեզ գիտակցել այն տագնապների ու դժվարությունների մասին, որոնց միջով անցնում են պարողները ներկայացման ընթացքում»,-գրում է THE GUARDIAN թերթը:
Իսկ հոկտեմբերի 7-ին Երևանի պետական տիկնիկային թատրոնի շքասրահում փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը կներկայացնի Սառա Ֆրենքոմի` «Համլետ» բեմադրության էկրանավորմանը: Բեմադրությունը մեծ հաջողություն է վայելել Մանչեսթերի Royal Exchange 2014-ին: Ֆիլմը կներկայացվի Շեքսպիրի մահվան 400-րդ տարին նշանավորող միջոցառումների շրջանակում:
Within the framework of HighFest International Performing Arts Festival the British Council Armenia presents Idiot-Syncrasy performance by Igor and Moreno.
In 2013 Igor and Moreno premiered Idiot-Syncrasy, their first choreographic venture as a duo in a work about commitment and perseverance exploring dance as an agent for change. Idiot-Syncrasy was well received by both audience and press and was nominated for the National Dance Awards 2015, the Total Theatre Awards 2015, it was selected for the Aerowaves Priority list in 2015 and for the 2015 British Council’s biennial Edinburgh Showcase. Furthermore Vetrina Giovane Danza D’Autore 2014/15 (Anticorpi XL) introduced them to the Italian dance scene, allowing them to tour extensively the country.
On 7 October British Council will present a film version of Sarah Frankcom’s critically acclaimed stage production of Hamlet at Yerevan State Puppet Theatre.