Выставка
Ցուցահանդես ՆԱՄ-ում
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ժամանակակից արվեստի մանկական ստուդիայի սաների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կրում է «Իրականությունը, ինչպես հեքիաթ» խորագիրը:
Ժամանակակից արվեստի մանկական ստուդիան սկսել է գործել 2013 թվականից:
Մինչ օրս ստուդիայի սաներն ունեցել են 5 ցուցահանդես:
Միջոցառման ընթացքում կցուցադրվեն փոքրիկների` գունեղ, հեքիաթային և ջերմ տրամադրություններ հաղորդող նկարները:
Ցուցահանդեսը կտևի մեկ շաբաթ:
Մուտքն ազատ է: