Другое
«Տաղավար տոների արտացոլումը հայ միջնադարյան կերպարվեստում»
Դասախոսությունը կվարի՝ Քնարիկ Ավետիսյանը
Հայաստանի ազգային պատկերասրահում վերսկսվում է «Դասախոսարան» կրթական ծրագիրը։
Այսուհետ յուրաքանչյուր շաբաթ օր մեր արվեստաբանները հանրությանը կներկայացնեն իրենց հետազոտությունների հիման վրա նախապատրաստած դասախոսությունները։
———————————————————————————
Առաջին դասախոսությունը կվարի ՀԱՊ-ի աշխատակից, վաստակաշատ արվեստաբան Քնարիկ Ավետիսյանը:
Թեմա՝ «Տաղավար տոների արտացոլումը հայ միջնադարյան
կերպարվեստում. Հովնաթան Հովնաթանյան «Աստվածածնի նինջն ու վերափոխումը» ստեղծագործությունները»
Ովքե՞ր - դպրոցականներ, ուսանողներ, մեծահասակներ
Որտե՞ղ - Որմնանկարների ցուցասրահ, 3-րդ հարկ
Տևողությունը՝ 90-120 րոպե:
Մասնակիցների թիվը սահմանափակ է։
Մուտքը՝ ՀԱՊ-ի տոմսերով։
