Վերջին ցանկություն
Հեղինակ` Արմեն Խաչատրյան
Արդեն չորս տարուց ավելի Սիրիայում մոլեգնում է քաղաքացիական պատերազմը, որը հետեզհետե վերածվեց կրոնականի: Ծաղկուն, բարեկեցիկ մի երկիր, որը քաղաքական և կրոնական հակամարտությունների պատճառով այժմ հիշեցնում է մարդկային սպանդանոց և ավերակների կույտ:
«Վերջին ցանկություն»-ը վավերագրական ֆիլմ-խոստովանություն է, որը պատմում է պատերազմից փախած և Հայաստանում հանգրվանած երկու սիրիահայերի ճակատագրերի մասին, որոնք գտնվում են ծանր նյութական և հոգեբանական վիճակում: Նրանք թողել են այնտեղ իրենց ընտանիքների անդամներին, հարազատներին, բարեկամներին, ընկերներին: Այդ վառվող երկրում են մնացել նրանց ավերված ու թալանված բնակարանները, եկեղեցիները, գերեզմաններն ու հիշողությունները: Նրանք կարոտում են ու աղոթում, երազում են ու տառապում՝ փորձելով ամեն ինչ սկսել նորից:
Ֆիլմը նկարահանվել է 2015 թվականին Երևանում:
Տևողությունը՝ 90 րոպե
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Մոսկվա կինոթատրոնի կապույտ մեծ դահլիճում: Մուտքն ազատ է: