Концерты
Երաժշտական ցերեկույթ
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Հայ-հնդկական մշակույթների երկխոսություն» խորագիրը կրող մշակութային-երաժշտական ցերեկույթ:
Ցերեկույթը հագեցած կլինի հնդկական և հայկական դասական, ազգային պարային ու երաժշտական համարներով:
«Հայ-հնդկական մշակույթների երկխոսություն» միջոցառման նպատակն է մշակույթի միջոցով ամրապնդել և ծաղկեցնել տարբեր երկրների ժողովուրդների միջև եղած հարաբերությունները:
Միջոցառման ծրագիր՝
Հնդկաստանի պատմության ներկայացում
Հայկական ժողովրդական պար
Հնդկական դասական և ժողովրդական երաժշտություն
Հնդկական դասական պար՝ կուչիպուդի
Հնդկական ազգային պար
Հայկական և հնդկական հնագույն փիլիսոփայությունների
ինտերակտիվ համեմատություն
Մուտքն ազատ է:
