Fashion marketing
Դասընթացը վարելու է Լիլիթ Ճուղուրյանը
Բոլոր նրանց համար, ովքեր չեն հասցրել մասնակցել "Fashion marketing" դասընթացին
Դասընթացի անցկացման ամսաթիվը: Հոկտեմբերի 15, ժամը՝ 15:00-18:30
Գրանցման վերջնաժամկետը՝ Հոկտեմբերի 14
Վճարման վերջնաժամկետը՝ Հոկտեմբերի 14
Մասնակցության հավաստագրերի հանձնման ամսաթիվը՝ Հոկտեմբերի 15
Մասնակցության վճարը՝ անձը 20, 000 դրամ, ներառյալ բոլոր հարկերը, մասնագիտական գրականությունը pdf ֆորմատով
Ակադեմիքս Թիմ ընկերությունը կազմակերպում է բացառիկ մասնագիտական վերապատրաստման դասընթաց “Նորաձևության մարքեթինգ” թեմայով:
Դասընթացը կօգնի ուսումնասիրել ժամանակակից նորաձևության շուկայավարման հիմնական հասկացությունները, ինչպես նաև հնարավորություն կընձեռի միջազգային բրենդերի օրինակների հիման վրա պրակտիկ ձևաչափով առնչվելու այս յուրահատուկ բնագավառի բիզնեսի հիմունքներին:
Դասընթացի հիմնական թեմաները
Դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն`
∙ Նորաձեւության մարքեթինգի հիմունքները, մասնավորապես բիզնես նպատակները և խնդիրները արտադրող ընկերության, վաճառակետի և գնորդի տեսանկյունից
∙ Նորաձեւության մարքեթինգի տեսության զարգացման պատմական ակնարկը
∙ Նորաձեւության շուկայի կառուցվածքը եւ հիմնական մակարդակները, միջազգային չափորոշիչները: բարձր նորաձևություն, պատրաստի եւ զանգվածային նորաձեւություն
∙ Նորաձեւության միջազգային քարտեզը: հումքի և կիսաֆաբրիկատների մասնագիտացված կենտրոնները և պաշտոնական ցուցահանդեսները
∙ Նորաձեւության մարքեթինգի կանխատեսումները: հիմնական միտումները եւ վերլուծությունները, մարքեթինգային հաշվետվությունները
∙ Նորաձեւության մարքեթինգ և մանրածախ առևտրային ցանցեր: մոնո բրենդային, բազմաբրենդային խանութները, ապրանքատեսականին, վաճառքի կազմակերպման հիմունքները
∙ Նորաձեւության բիզնես: ֆրենչայզինգ, ֆրենչայզ վաճառակետերը, հիմնական առանձնահատկությունները՝ ապրանքների արտադրման, մերչենդայզինգի և վաճառքի կազմակերպման հիմունքները
Դասընթացի տեսակը: Բաց
Դասընթացի լեզուն `հայերեն
Մեթոդաբանություն: Դասընթացը ինտերակտիվ է, ներկայացվում են սլայդներ, իրավիճակային դեպքեր, ուսումնասիրություններ եւ վերլուծություններ, տեսական եւ գործնական խնդիրներ:
Դասընթացի ավարտին ունկնդիրներին կտրվեն մասնակցության հավաստագրեր:
Մանրամասները ստորև
Լիլիթ Ճուղուրյան
•«Ակադեմիքս Թիմ» բիզնես խորհրդատվական ընկերության հիմնադիր և տնօրեն
•Նորաձևության մարքեթինգ, նորաձևության մերչենդայզինգ դասընթացների հեղինակ
•Առևտրի, մարքեթինգի և մերչենդայզինգի մասնագետ
•Առևտրի գծով ատեստավորված մասնագետ
•Առևտրի, մարքեթինգի, նեյրոմարքեթինգ և մերչենդայզինգի գծով դասախոս
•Ձեռներեցության գծով աութսորսինգային թիմի դասընթացավար «Ձեռնարկատիրության ուսուցման & զարգացման կենտրոն» Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)
