Другое
Ինչպե՞ս առաջխաղացնել հավելվածը
Հանդիպումը կվարի՝ Արսեն Սուլթանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) ու LOFT-ի համատեղ IT ակումբի շրջանակում կկայանա ‹‹Ինչպե՞ս առաջխաղացնել հավելվածը›› թեմայով հանդիպում:
Հանդիպումը կվարի IP Marketing և DigiSales ընկերությունների համահիմնադիր Արսեն Սուլթանյանը:
Հանդիպման թեմաներն են․
-Որո՞նք ենք համացանցային ու թվային գովազդի վերջին թրենդերն ու նորարարությունները,
-Ինչպե՞ս առաջխաղացնել հավելվածներն ու հասնել հաջողության,
-Ինչպե՞ս օպտիմալացնել հավելվածների խանութները,
-Ինչպիսի՞ գովազդային արշավներ իրականացնել և որո՞նք են դրանց նրբություններ:
Մուտքավճարը՝ 1300 դրամ։