TOEFL iBT. սեմինար Loft-ում
Ցանկանում եք TOEFL հանձնել, բայց չգիտեք՝ ինչպե՞ս սկսել, ինչի՞ց սկսել և արդյո՞ք Ձեր ուժերը բավարար են արդյունքի հասնելու համար։
Հենց ա՛յս հարցերի պատասխանները կգտնեք սեմինարի ընթացքում, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին՝ ժամը 19։00-ին՝ #LOFT-ում։
Սեմինարի ընթացքում կխոսենք հետևյալ թեմաներից
Ինչ է toefl-ը
Ինչի համար է նախատեսված
Որտեղ և երբ հանձնել թեստը
Ինչպես հանձնել
Գնահատում / բալային համակարգ
Գրանցման կարգ/ վճարում
Ինչ ակնկալել թեստից առաջ, ընթացքում և հետո
TOEFL թե IELTS
4 բաժիններ: ընթերցել, լսել, խոսել, գրել
Թեստավորում տեղում: հետադարձ կապ դասախոսներից
Հարց ու պատասխան
Սեմինարը կվարեն Մաստեր Սթայլ ուսումնական կենտրոնից Մելինեն Զարոյանը և Գայանե Գաբրիելյանը։
Մելինեն Մաստեր Սթայլ ուսումնական կենտրոնի մենեջերն է եւ TOEFL քննության ադմինիստրատորը։
Գայանեն արդեն երկար տարիների դասավանդման փորձ ունի, ավարտել է Ամերիկյան Համալսարանը, ունի միջազգային CELTA սերտիֆիկատ։
Մուտքավճարը՝ 1000 դրամ։