«Սալենտո» կինոփառատոն | Salento Film Festival
Նոյեմբերի 29-ին և 30-ին «Նարեկացի» արվեստի միությունում երկրորդ անգամ կանցկացվի «Սալենտո» միջազգային կինոփառատոնը:
Միջազգային կարգավիճակ ստացած «Սալենտո» կինոփառատոնը հիմնադրվել է 2004 թվականին Լուիջի Կամպանիլեի կողմից:
Կինոփառատոնի շրջանակում «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվեն ֆիլմեր՝ հինգ գեղարվեստական (խաղարկային) և մեկ կարճամետրաժ:
«Սալենտո» միջազգային կինոփառատոնը ֆիլմերի հեղինակներին հնարավորություն է տալիս աշխարհին ներկայացնել իրենց արտադրանքը:
Ներկայացվող բոլոր ֆիլմերը անգլերեն ենթագրերով են:
29.11.16, 16:00 - «Մոռացության շրջան»
Ռեժիսոր՝ Աբբաս Ռաֆեյ, Իրան 2016, 94 րոպե, պարսկերեն
18:30 Մրցանակաբաշխություն
19:00 – Բացման արարողության ֆիլմ
«Անտեսանելի խաղացողը»
Ռեժիսոր՝ Ստեֆանո Ալպինի, Իտալիա 2016, 100 րոպե, իտալերեն
30.11.16, 15:00 -«Խոր անտառում»
Ռեժիսոր՝ Ստեֆանո Լոդովիչի, Իտալիա 2015, 88 րոպե,
17:30 - «Փրկիր մեզ»
Ռեժիսոր՝ Մել Չիոնգլո, Ֆիլիպիններ 2015, 103 րոպե, ֆիլիպիներեն
19:30 - «Երգչախմբից դուրս»
Ռեժիսոր՝ Սերգիո Միսուրակա, Իտալիա 2016, 88 րոպե, իտալերեն
«Վերջին գովեստը» կարճամետրաժ ֆիլմ
Ռեժիսոր՝ Գուստավ Բալդասինի, Իտալիա 2016, 17 րոպե, իտալերեն
Մուտքն ազատ է:
