Մենաշնորհ ունենալու 5 սկզբունք
Հարություն Մնացականյանը 5 տարուց ավելի է, ինչ զբաղվում գյուղատնտեսությամբ և հաճարի արտադրության ու արտահանման ամենամեծ բաժինը Հայաստանում նրան է պատկանում:
Հարություն Մնացականյանի գործունեության արդյունքում Հայաստանում հաճարի արտադրությունը վերջին 5 տարիներին 400 հեկտարից հասել է մոտ 4000 հեկտարի, իսկ սուպերմարկետներում տարբեր բրենդերի ներքո ներկայացված է միայն Հարությունի հաճարը:
#LOFT #BusinessClub-ը հոկտեմբերի 27-ին՝ ժամը 19։00-ին, հրավիրում է բոլորին մասնակցելու Հարություն Մնացականյանի հետ հանդիպմանը, որի շրջանակներում վերջինս կխոսի հետևյալ թեմաներով.
1.ինչպե՞ս է պետք զբաղվել գյուղատնտեսությամբ,
2.ի՞նչ ռեսուրսներ ունի Հայաստանի գյուղատնտեսությունը,
3.ի՞նչ է պետք անել ոլորտում առաջատարը դառնալու համար,
4.ի՞նչ ոլորտով է պետք զբաղվել Հայաստանում գյուղատնտեսության թեմայով հաջողության հասնելու համար
5.ինչպե՞ս հասնել հաջողության 0-ից
Հանդիպումը վարելու է «Չոր մարքեթինգ» գրքի ու կուրսի հեղինակ Վահրամ Միրաքյանը։
Հանդիպման օր, ժամ, վայր՝ հոկտեմբերի 27, 19:00, LOFT / բիզնես սրահ
Մուտքավճարը՝ 1600 դրամ՝ ներառյալ թեյ, սուրճ և քաղցրավենիք: