Բիզնես հանդիպում թեյի շուրջ
Հյուրեր՝ Միքայել Ջանփոլադյան և Ռուզաննա Շահինյան
Հոկտեմբերի 21-ին՝ 19։00-ին, #LOFT-ը հյուրընկալելու է Radio Aurora-ի համահիմնադիրներ Միքայել Ջանփոլադյանին և Ռուզաննա Շահինյանին, ում հետ պատրաստվում ենք բիզնես հանդիպում անցկացնել թեյի շուրջ։
Միքայելը եւ Ռուզաննան հանդիպման ընթացքում կխոսեն հետեւյալ թեմաներից․
-ինչպես հայտնվել մեդիա բիզնեսում (սեփական փորձ)
-առաջատարության հասնելու և այն պահելու գաղտնիքները
-ինչու՞ #Ավրորա ռադիոկայանը սկսեցին անվանել առաջին վիզուալ ռադիոն Հայաստանում
-ռադիոկայանի ստեղծման պատմություն
-երկար ճանապարհին հանդիպած ամենադժվար պահերն ու դրանց լուծումները
Դուք հնարավորություն կստանաք հայտնվել ետնաբեմում, իմանալ հայկական ռադիոխոհանոցի բոլոր գաղտնիքները և նրբությունները։ Դուք առաջինը կլսեք և սեփական կյանքում կկարողանաք օգտագործել այն յուրահատուկ մեթոդները, որ կիրառում են "Ռադիո Ավրորայի" հիմնադիրները։
Հանդիպումը կվարի Union of young businessmen of Armenia-ի փոխնախագահ, "Արմենիան Լոթերի" վիճակախաղային օպերատորի թիմի բիզնես-թրեյներ, mydesk, Skill և AT cener նախագծերի համահիմնադիր՝ Սերգեյ Ուսնունցը։
Հանդիպումը կանցկացվի ռուսերեն լեզվով:
Մուտքավճար՝ 1500 դրամ
———————————————————————————
Union of Young Businessmen of Armenia-ի «Բիզնես հանդիպում թեյի շուրջ» խորագրով հանդիպումների շարքը գործարարների ու ձեռներեցների մասին է, ովքեր փոխում և կատարելագործում են մեր կյանքը։ Նախագծի թիմը վստահ է, որ ցանկացած ապրանքանիշի ետևում կանգնած է նրա ստեղծողի՝ սովորական մարդու անձնական պատմությունը, ով որոշել է ապրել սեփական կանոններով և անպայման հասնել հաջողության հենց այսօր, հենց այստեղ և հենց այս պահին։