Մանկական իրերի BLACK Friday
Եթե տանն ունեք մանկական իրեր՝ նոր կամ օգտագործված, բայց «պիտանի» վիճակում, եւ ցանկանում եք ազատվել դրանցից, կամ եթե փնտրում եք երեխայի հագուստ, կոշիկ, խաղալիք կամ մեկ այլ անհրաժեշտ իր եւ ժամանակ չունեք վազվզել խանութներում, այս միջոցառումը հենց Ձեզ համար է :) Ի դեպ, եթե վաճառելու իր չունեք, այս նախաձեռնության շրջանակում կարող եք գտնել շատ օգտակար մի բան, որ վաղուց էիք փնտրում, ու բավական հարմար գնով:
ՏաՏան եւ «Ամեն ինչ երեխաների համար» խումբը շարունակում են օգնել ծնողներին ազատվելու իրենց ոչ պիտանի մի շարք մանկական իրերից, ինչպես նաեւ գտնել ու ձեռք բերել այլ անհրաժեշտները՝ առանց մեծ ջանքեր ու ժամանակ վատնելու: Պատահական չէ, որ նախաձեռնությունն անվանել ենք ամերիկյան շուկայական մշակույթի ամենասպասված իրադարձության անունով՝ BLACK FRIDAY կամ Սեւ Ուրբաթ, երբ գնումներ կատարելու ամենաշահավետ պայմաններն են առաջարկվում:
Որն է մեր դերը. BLACK FRIDAY-ի շրջանակում մենք բոլոր գրանցված մասնակիցներից ընդունում ենք իրենց իրերը, համապատասխան ստանդարտով լուսանկարում ենք դրանք, մանրամասն նկարագրում, ապա անանուն հրապարակում ու տարածում՝ստեղծելով ժամանակավոր առցանց խանութ միեւնույն թեմայով հետաքրքրվող ծնողական համայնքի համար: Վաճառքի ենթակա իրերը կընդունվեն նախաձեռնության ողջ ընթացքում՝ մինչեւ իսկական BLACK FRIDAY, որն այս տարի նոյեմբերի 25-ին է: Այս ողջ ընթացքում հնարավոր կլինի տեսնել, հավանել եւ ձեռք բերել ստացված իրերը:):
Իրերի շրջանառության համար որպես ֆիզիկական տարածք հանդես կգա ՏաՏան՝ երեխաների եւ մայրիկների համար տարբեր ծառայություններ իրականացնող կենտրոնը, որը գտնվում է Երեւանի կենտրոնում՝ Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ:
Նախաձեռնության կազմակերպիչները որեւէ ազդեցություն չունեն ոչ իրերի գները սահմանելու, ոչ էլ դրանք սակարկելու հարցում, պարզապես խորհուրդ ենք տալիս հիշել, որ Հայաստանի խանութներում մանկական իրերի առաջարկն օրեցօր մեծանում է, եւ իրատեսական արժեքներ չսահմանելու դեպքում չեք կարողանա հասնել ցանկալի արդյունքի: Հագուստի եւ կոշիկների դեպքում նկատի ունեցեք նաեւ եղանակը :)
Իրերը ՏաՏա հանձնելուց հետո 2 օրվա ընթացքում հայտնվում են ՏաՏայի ֆեյբուքյան էջի հատուկ ալբոմում (որը բաց կլինի տարածման համար), ինչպես նաեւ «Ամեն ինչ երեխաների համար» խմբի առանձին ալբոմում: Այդ պատճառով խորհուրդ ենք տալիս Ձեր իրերը վաճառքի հանձնել հնարավորին չափ շուտ, որպեսզի առավել մեծ լինի դրանց շրջանառության հնարավորությունը, իսկ ընդունվում են դրանք հոկտեմբերի 18-ից: Բոլոր վաճառողները եւ գնորդները յուրաքանչյուր իրի համար վճարում են 100 դրամ միջնորդավճար, որը ներառում է նախաձեռնության բոլոր ծախսերը՝ այդ թվում շրջանառումը: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաեւ առաքում իրականացնել համապատասխան հավելավճարով (հեռավորությունից կախված):