Հաղորդակցման միջոցներ (Ժեստերի լեզու)
Մեր օրերում շատ քչերն են կարողանում արագ անմիջական շփում հաստատել, ճիշտ հարաբերվել և առանց դժվարությունների աշխատել մարդկանց հետ։ Հաղորդակցման հմտությունները շատ կարևոր դեր են խաղում տարբեր բնագավառներում։
Իսկ ինչպե՞ս կարելի է հաղորդակցվել տարբեր տեսակի մարդկանց հետ առանց կաշկանդվելու, լինել ազատ և խոսել հստակ: Ի՞նչ է նշանակում կարողանալ հաղորդակցվել: Արդյո՞ք մենք կարողանում ենք ընթերցել մարմնի լեզուն և ճիշտ հասկանալ դիմացինին:
Այս և մի շարք այլ հարցերի կփորձենք պատասխանել այս թրեյնինգի ընթացքում։
Թրեյնինգը բաղկացած է 2 մասերից՝ տեսական և գործնական։
Տեսական մասում քննարկվելու են հետևյալ հարցերը՝
* Ինչ է հաղորդակցումը
* Խոսք և լեզու
* Հաղորդակցման տեսակները
* Ժեստերը մեր կյանքում
Գործնական մասում կիրառվելու են վարժություններ և խաղեր:
Մուտքավճարը 1000 դրամ՝ ներառյալ թեյ, սուրճ և թխվածքաբլիթներ:
Հետաքրքրե՞ց: Ուրեմն՝ նոյեմբերի 12-ին`ժամը 19:00-ին համեցեք Թիմ Թայմ ժամանցի կենտրոն: Հասցեն՝ Զաքյան 10-ը՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց: