Հայաստանի ջրերը (սեմինար, ֆիլմի դիտում)
Եթե հետաքրքրվում եք Հայաստանի բնությամբ, աշխարհագրությամբ, բնական հուշարձաններով և արշավներով, ապա այս սեմինարը Ձեզ համար է: Այն կխորացնի Ձեր գիտելիքներն ու ընկալումը Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ: Հանդիպումը բաղկացած է 2 մասից:
Առաջին մասում խոսելու ենք Հայաստանի ջրերի մասին
Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունը
Լճեր
Ջրվեժներ
Գետեր
Հանդիպման երկրորդ մասում դիտելու ենք Անի Եղիազարյանի «Կաթիլներս» ֆիլմը:
Նոյեմբերի 3-ը Թռչկանի հաղթանակի օրն է: 5 տարի առաջ հենց այս օրը որոշում կայացվեց կասեցնել ՀԷԿ-ի շինարարությունը, որի կառուցման արդյունքում վերանալու էր Հայաստանի ամենամեծ ջրվեժը՝ Թռչկանը: Ֆիլմը պատմում է Թռչկանի ջրվեժի պահպանման համար մղվող պայքարի մասին:
Ֆիլմի տևողությունը՝ 46 րոպե
Սեմինարը կվարի աշխարհագրագետ, Armenian Geographic-ի հիմնադիր, Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի վարչության անդամ՝ Տիգրան Շահբազյանը:
• Հղումով գրանցված ԲՈԼՈՐ մասնկիցները կստանան #ArmGeo-ի արշավներին մասնակցելու 1000 դրամանոց զեղչի քարտեր:
Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 3-ին, «Elite Plaza» բիզնես կենտրոնում:
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 15 շենք (Կենտրոնական բանկի շենքի մոտ):
Սկիզբը՝ 19:30
Մուտքը՝ 1000 դրամ
Գումարը վճարելիս չմոռանաք վերցնել զեղչի քարտը: