Семинар для невест
Հոկտեմբերի 28-ին՝ 19։00-ին, #LOFT-ում սպասվում է թրեյնինգ՝ հատուկ հարսնացուների համար։ Թեման հարսանիքի գրագետ նախապատրաստությունն է։
Ի՞նչ ենք քննարկելու․
-ինչից սկսել
-բյուջեի էֆեկտիվ բաշխում և նախահաշվարկ
-ծաղկային ձևավորման և դեկորի գաղտնիքները
-մասնագետների ճիշտ ընտրություն
-հանդիսության սրահների աշխատանքի նրբությունները
-կարևոր նախապատրաստություններ հարսանիքից առաջ
Բոլոր մասնակիցներին սպասվում են անակնկալներ, նվերներ և մրցանակների խաղարկություն:
Մուտքավճար - 1500 դրամ
Սեմինարը վարելու է Wedding Story հարսանեկան գործակալության հիմնադիր տնօրեն` Նադեժդա Սինենկոն: Նա հանդիսանում է հարսանեկան էքսպերտ, Միջազգային հարսանեկան ֆեդերացիայի անդամ, Wedding Bridge հարսանեկան մասնագետների միջազգային բիզնես ֆորումի կազմակերպիչը Հայաստանում, Wedding Business School- ի Wedding MBA կուրսի շրջանավարտ, Wedding New Wave կոնֆերանսի մասնակից:
*Սեմինարի հիմնական լեզուն լինելու է ռուսերենը
